Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսրայելաադրբեջանական կապերը խորանում են

Իսրայելաադրբեջանական կապերը խորանում են
12.06.2012 | 02:56

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ Իսրայելում ձևավորվել է բավականաչափ ուժեղ ադրբեջանական համայնք: Նա մասնակցել է ադրբեջանաիսրայելական «ԱդԻՍ» կազմակերպության վերջերս կայացած երկրորդ համագումարին: «Համագումարի ընթացքում մենք համոզվեցինք, որ Իսրայելում գործում է բավականաչափ կազմակերպված ադրբեջանական համայնք»,-ասել է Մոլազադեն: Նա միջազգային ասոցիացիան համարում է ոչպետական լուրջ կազմակերպություն, որը նպաստում է երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը: Համագումարի աշխատանքներին մասնակցել են Իսրայելի արտաքին գործերի, զբոսաշրջության, սփյուռքի հարցերով նախարարները, խորհրդարանի ադրբեջանաիսրայելական խմբի անդամները և այլ պաշտոնատարներ: Մոլազադեի գնահատմամբ` այդ փաստը վկայում է, որ Իսրայելը շահագրգռված է Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում կապերի խորացմամբ: Այցի ընթացքում քննարկվել են Միլի մեջլիսի հետ կապերի ընդլայնման հարցերը, որոշվել է հանդիպումներ անցկացնել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման նպատակով, որոնք երկու պետությունների կյանքում մեծ դեր են խաղում:

Դիտվել է՝ 3976

Մեկնաբանություններ